կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 18:55
Հասարակություն

ՃՏՊ՝ Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ՝ Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UP 303 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1973 թ. Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.-ը, 1972 թ. ծնված Ա. Մ.-ը, 1994 թ. ծնված Գ. Ս.-ը, Ս. և Գ. հոսպիտալացվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: