|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր խորհրդանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռերի» անդամների մասին արված իր այն հայտարարությանը, թե ով զենքը վայր դնի և հանձնվի՝ ավելի մեղմ կլինի պատիժը:
«Ես ասել եմ, որ եթե հանցագործություն կատարած անձինք 218՝ շենքեր շինություններ գրավելու, 219՝ պատանդ վերցնելու հոդվածներով են մեղադրվում, վայր դնեն իրենց զենքերը և հանձնեն շենքեր շինությունները, պատանդներին բաց թողնեն, ըստ քրեական օրենսգրքի, ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե իրենց արարքներն այլ հանցակազմի տարրեր չեն պարունակում»,- շեշտեց նա: Նա հավալեց, որ ինչ ասել է տառացի մեջբերված է եղել քրեական օրենսգրքից:
«Թե հիմա ինչի չի կիրառվում, կամ ում հանդեպ չի կիրառվում այդ ես տեղյակ չեմ, որովհետև դատավարություններին չեմ հետևում»,- ամփոփեց Կոստանյանը: