կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-18 22:10
Հասարակություն

Իժը` հյուրասենյակում

Իժը` հյուրասենյակում

Հունիսի 18-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: