կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-05 10:16
Քաղաքական

Արցախում ակնկալում են 10% տնտեսական աճ ապահովել

Արցախում ակնկալում են 10% տնտեսական աճ ապահովել

Արցախում այս տարի ակնկալվում է ունենալ 10% տնտեսական աճ: Այս մասին երեկ Արցախում լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով`  թեև ապրիլյան պատերազմից հետո որոշակի ներդրողներ իրենց ներդրումները հետաձգեցին, սակայն կա ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել իրենց ներդրումները, այլև ապրիլյան պատերազմի օրերին անգամ շարունակում էին իրենց գործունեությունը:

Վարչապետի խոսքով` հիմնական ներդրումները եղել են հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ հանքաարդյունաբերության ոլորտներում:  Նա հայտնեց, որ Հայաստանի կառավարության աջակցությամբ փորձում են Արցախում զարգացնել զբոսաշրջությունը, ինչը Արցախի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի: «Տնտեսական աճի համար նախադրյալներ կան ոչ միայն 2017 թվականին, այլ նաեւ հաջորդող տարիներին»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին՝ Արցախի վարչապետն ասաց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների  համար ունենք ստեղծված պետական հիմնադրամ, որտեղ ուսուցման դասընթացներ են կազմակերպում ոչ միայն տվյալ բնագավառի մասնագետների համար, այլև` նրանց, ովքեր ցանկություն և պոտենցիալ ունեն` այլ ոլորտում քայլեր կատարելու»: