Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունները կայուն կերպով զարգանում են, գտնվում բարձր մակարդակի վրա և կրում դաշնակցային ու ռազմավարական գործընկերության բնույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Միաժամանակ, բնականաբար, այդ հարաբերությունները զարգանում են և հարմարեցվում նոր իրողություններին, խնդիրներին ու պահանջներին»,- ընդգծեց դեսպանը՝ հիշեցնելով ՀՀ և Ռի ղեկավարների պարբերական հանդիպումների մասին, որոնցից վերջինը տեղի էր հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում:
Նա հավելեց, որ երկու երկրների ղեկավարները պարբերաբար շփվում են նաև ինտեգրացիոն միությունների շրջանակում իրականացվող միջոցառումների համատեքստում՝ հեռախոսազրույցների ընթացքում:
«Ռուսաստանում մեծապես կարևորեցին տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», - շեշտեց դեսպանը:
Կոպիրկինը նշեց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Մենք, բնականաբար, այդ առիթով ակնկալում ենք ՌԴ նախագահի այցը Երևան», - ասաց նա: