կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 11:17
Տնտեսական

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել. Սուրեն Պարսյան

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել. Սուրեն Պարսյան

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանական թևը սկսել է օրուգիշեր գովերգել 2021 թվականի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները, սական իրականության մեջ դրանք իներցիոն են, իրենց հետ գրեթե կապ չունեցող և համեստ ցուցանիշներ են։

Եվ այսպես պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին գրանցվել է 5,8 տոկոս աճ, այս ցուցանիշն արձանագրվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն, գործող իշխանությունները նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին։

Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման համեմատ։ Ի տարբերություն Հայաստանի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսային կետով տնտեսական աճ է արձանագրել։ Այսպիսով, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։

Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս»: