Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ներկայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը հնարավորություն կտա մինչև 2018թ. մայիսի 1-ը զինապարտության մասին օրենքի խախտման` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 1000-ից ավելի քաղաքացիների, խուսափելով քրեական պատասխանատվությունից, մուտք գործել Հայաստան համապատասխան վճարում կատարելուց հետո: Նախնական հաշվարկներով` այդպիսով բավականաչափ գումար կմուտքագրվի պետբյուջե:
Առարկություն ուներ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա կարծում է, որ դա լավագույն լուծումը չէ, այն առումով, որ, պարբերաբար երկարացնելով օրենքում նախատեսված փոփոխության ժամկետը, բազմաթիվ քաղաքացիներ կարող են վճարել գումարը` դրանով լեգիտիմացնելով ծառայությունից խուսափելը:
«Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ, որպես քաղաքականություն, սա մշտապես շարունակել չի կարելի: Պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց Վիգեն Սարգսյանը: