Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու վերաբերյալ քրեական գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հակոբ Կիրակոսյանը 2016 թվականի սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ալկոհոլ չարաշահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ` 2016 թվականի սեպտեմբերի 08-ից մինչև սեպտեմբերի 09-ը, ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մահվան պատճառի հետ անմիջական պատճառական կապի մեջ չգտնվող ծանր մարմնական վնասվածքներ, ապա նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ՝ արտաքին շնչառական ուղիները օտար մարմնով փակելու եղանակով սպանել է, այնուհետև` զանգահարել շտապօգնություն:
Համաձայն նախաքննության տվյալների՝ ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։ Սակայն քննության տվյալներով պարզվել էր, որ 44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։
Հակոբ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: