կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-12 18:12
Հասարակություն

Արմավիրում ու Սպանդարյանում մեքենաներ են հրդեհվել

Արմավիրում ու Սպանդարյանում մեքենաներ են հրդեհվել

Ինչպես հաղորդում է ԱԻն պաշտոնական կայքը, մայիսի 12-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:10-ին:

Ամբողջությամբ այրվել է Škoda մակնիշի 19 LS 929 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը:

***

Մայիսի 12-ին, ժամը 10:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մոտ այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:01-ին:

Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Գետափ-Սպանդարյան հատվածի 1-ին կմ-ին այրվել են Opel Omega մակնիշի 20 FL 304 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը և ռետինե խողովակները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: