|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի հարավում գտնվող Էլ Ջոֆրա օազիսում հայտնաբերել են քիմիական զենքի` իպրիտի պահեստ. գրում է բրիտանական Guardian-ը:
«Էլ Ջոֆրայի ամբողջ շրջանն ազատագրվել է: Այնտեղ քիմիական զենքի պահեստ կար, որը ներկայումս մեր զինվորների վերահսկողության տակ է»,- ասել է Ազգային անցումային խորհրդի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը:
2003 թվականին Արեւմուտքի հետ կապերը վերականգնելու նպատակով Կադաֆիի կառավարությունը հայտարարել էր զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ազգային ծրագրի դադարեցման, նաեւ քիմիական զենքի պաշարների ոչնչացման մասին: Ինչպես գրում է Guardian-ը, 2010-ին Լիբիան ոչնչացրել է մոտ 15 տոննա իպրիտ, սակայն, փաստորեն, որոշ մասը թաքցրել է: