|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Քաղաքական որևէ նկրտում չունենք: Ողջունում ենք Ձեզ: Վերացրեք այդ ատելի մթնոլորտը, որ հասարակության մեջ կա: Ինչքան մենք թշնամանում ենք, այնքան մեր թշնամին է թելադրում, թե մենք ինչ անենք: Հիմա եթե ժողովուրդը դուրս է եկել փողոց, դժգոհում է, բողոքում է, ուրեմն խնդիր կա»,- ԳԱԱ պատմության ինստիտուտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը ապագայից է նայում պատմությանը: «Ինձ տեսնում եմ 20-30 տարի հետո: Մտածում, թե ինչ են գրելու մեր մասին: Այս օրերը մեր անպատվության, գողացված ուրախության օրերն են: Սուտը մշակույթ է դարձել»,- հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:
Հանդիպմանը վերջում Բագրատ սրբազանը հարցրեց. «Դուք պատմությա՞ն ինստիտուտ եք, թե՞ իրական»: «Բարդ հարց տվեցիք: Մենք անաչառության ինստիտուտ ենք: Առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական գործունեությունը»,- պատասխանեց Աշոտ Մելքոնյանը: