Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն ավելի քան 500 հազար մարդ է ստորագրել այն հանրագիրը, որն ԱՄՆ-ի նախագահի կնոջը՝ Մելանիա Թրամփին, հորդորում է տեղափոխվել Վաշինգտոն, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա ապրելու ծախսերը շատ թանկ են նստում հարկատուների վրա, հայտնում է «РИА Новости»-ն:
«Մելանյա Թրամփին հարկադրել մնալու Սիտակ տանը կամ ծախսերը վճարելու ինքնուրույն» վերնագրով հանրագիրը հրապարակվել է Change.org կայքում: Այս պահին այն ստորագրել է մոտ 515 հազար մարդ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի կինը որոշել է մնալ Նյու Յորքում՝ Սպիտակ տուն Թրամփի մեկնելուց հետո: Դա կապված է այն բանի հետ, որ նրանց 10-ամյա որդին՝ Բերոնը, մինչև ուսումնական տարվա վերջը պետք է սովորի Նյու Յորքում: ԶԼՄ-ի տվյալով՝ Նյու Յորքում Թրամփի ընտանիքի անվտանգության ապահովումն օրական քաղաքի ոստիկանական վարչության վրա նստում է 127-ից մինչև 146 հազար դոլար: