|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․
«Իմացողը գիտի, որ Միրզոյան Արարատին Վաշինգտոն չէին կանչել Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքի» համար: Դա, ընդամենը, շիրմա է: Իմացողը, օրինակ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանը, գիտի, որ պարոն Օմեգային Վաշինգտոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով:
Ի դեպ, լավ կլինի՝ Թեհրանում էս գլխից պատրաստվեն, որ այսօր Նիկոլի կողմից Թուրքիային հանձված սիրիացի թուրքոման երկու վարձկանները և ահաբեկչական ցեխի գծով նրանց հազարավոր թուրքա-սունի կոլեգաները Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքով» շատ շուտով հայտնվելու են Հորադիզում: Այն Հորադիզում, որի անկմանը Թեհրանը հետևում էր լուռ համակրանքով…»։