|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան 9000 ամերիկացի ստորագրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագիրը միլիարդատեր Ջորջ Սորոսի մուտքը ԱՄՆ արգելելու համար:
«Նախագահ Թրամփ, մենք խնդրում ենք Ձեզ արգելել Ջորջ Սորոսի մուտքը երկիր: Մենք խնդրում ենք արգելել Ջորջ Սորոսին և նրա ընտանիքի անդամներին գործարարությամբ զբաղվել երկրում, աջակցել քաղաքական գործիչներին ու նրանց հիմնադրամներին: Խնդրում ենք թույլատրել նրա ձերբակալությունն այն բանի համար, որ նա մարդիկ էր վարձում բողոքի ակցիաների ու ապստամբությունների մասնակցելու համար: ... Չի կարելի թույլ տալ, որ Ջորջ Սորոսը մնա ԱՄՆ-ում և շարունակի ակտիվ աշխատել, որ սաբոտաժի ենթարկի ու քայքայի մեր երկիրը»,- ասվում է Change.org կայքում հրապարակված տեքստում:
Հունվարին ԱՄՆ մայրաքաղաքում ընդդեմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կանանց քայլերթ անցկացվեց, որին մասնակցող մոտ 50 կազմակերպությունների ֆինանսավորել էր ամերիկացի ֆինանսիստ և գործարար Ջորջ Սորոսը: Ընդ որում `նա չի հերքում, որ իր գումնարներով էին կազմակերպվել Ուկրիանայի նարնջագույն հեղափոխությունը և Եվրամայդանը: