Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինայի հետ:
Ողջունելով հյուրին` Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ քարոզարշավի ընթացքը, մոտեցումները: Նա նշեց, որ քարոզարշավի շրջանակներում Դաշնակցությունը ոչ միայն իր քարոզարշավն է իրականացնում, այլև իրազեկում է ժողովրդին նոր ընտրակարգի, փոփոխությունների մասին:
Գրիշինան Ռուստամյանին մի քանի` իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց, մասնավորապես` ի՞նչն է անհանգստացնում ՀՅԴ-ին այս քարոզարշավի ընթացքում, արդյո՞ք քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություն է տրվել, նախընտրական պաստառների փակցման հետ խնդիրներ եղե՞լ են, հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են ընտրվել, արդյո՞ք ՀՅԴ-ն ունի հանձնաժողովի` բավարար թվով անդամներ ընտրությունները վերահսկելու համար:
Ռուստամյանը նշեց, որ իրենց ամենամտահոգող հարցը ընտրակաշառքի գործոնն է, ինչը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Մարդիկ չեն ընկալում, որ ընտրակաշառք բաժանելիս հավասարապես պատասխանատվություն են կրում` թե' վերցնողը, թե' ստացողը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի հնարավորություններին ու պաստառներին, Ռուստամյանը նշեց, որ այդտեղ խախտումներ չկան: «Նախընտրական պաստառներ փակցնելը գումարների հետ է կապված: Մեր կուսակցությունը 4-րդ տեղում է այդ տեսանկյունից: Որոշ վայրեր կան, որ առանձնահատուկ թանկ են ու ոչ բոլորին հասանելի»,- ասաց նա:
Հանձնաժողովի անդամների հետ կապված հարցին էլ Ռուստամյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը նախապես դասընթացների է մասնակցում, քննություն հանձնում, ապա նոր հանձնաժողովի անդամի վկայական ստանում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Ռուստամյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը բոլոր տեղամասերում ունի հանձնաժողովի անդամներ: