Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Գիտե՞ս ինչից մեռավ Խաչիկ Դային,-հանկարծ հարցրեց ծերունին:
-Չէ, չգիտեմ:
-Կարոտից, ջահել ջան, կարոտից: Եթե 80 տարեկան մարդը տանում-բերում ու մի օր որոշում ա, որ պիտի մեռնի, իմացի, դրա պատճառը հիվանդությունը չի, դրա պատճառը կարոտն ա: Դային իր անաղուհաց լակոտների կաորտից մեռավ: Երեք օր պառկեց, ոչ հաց կերավ, ոչ ջուր խմեց ու մեռավ: Բժիշկը տերտերին ասել էր, որ Դային ոչ մի հիվանդություն չի ունեցել, հասկանո՞ւմ ես:
Չէի հասկանում:
***
Երեկ Հովհ. Թումամյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Պարույր Սանթրոսյանի` «Այրվող նամակներ» գրքի շնորհանդեսը: Գրքում Սանթրոսյանի` վերջին շրջանում գրած պատմվածքներն են, որոնցից որոշներն, ի դեպ, ներկայացվեցին բեմադրության տեսքով:
Սանթրոսյանի հայրը` Արմեն Սանթրոսյանը, ներկայացման վերջում մոտեցավ որդուն և ասաց.«Լավ էր»: Ի դեպ, նման գնահատական առաջին անգամ է դերասանն իր որդուն տալիս, իսկ, առհասարակ, նա Պարույր Սանթրոսյանի գործերի առաջին քննադատողներից է: Արմեն Սանթրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գիրքն ու թատրոնն այն է, ինչ Պարույրն, իրոք, ուզում է ասել ու իր խոսքն այդ կերպ է տեղ հասցնում: «Նրա պատմվածքները շատ անկեղծ են` ոչ թե ինչ-որ բան չափազանցնելով կամ թաքցնելով է իր խոսքը կառուցում, այլ այնպես, ինչպես ինքն է նայում աշխարհին: Նա փորձում է ամենի մասին, ինչ կա իր ներսում, անկեղծորեն կիսվել մարդկանց հետ: Առաջին անգամ էր, որ ասացի` լավ էր, քանի որ, իրոք, լավն էր` ճիշտ բեմականացված, դերակատարների մոտ հուզականություն ու անկեղծություն կար: Առաջին գրքում որոշ մինուսներ կային, եթե նայենք թատերային առումով, իսկ այստեղ ամեն ինչ լավ էր` սեղմ, զուսպ, առանց ավելորդ ճիգ ու ջանքի, տքնանքի, թե` անպայման սա էլ պիտի անեմ»,-ասաց Սանթրոսյանը:
Նա նշեց նաև, որ երբեք իր երեխաներին գովասանքի խոսքեր ասելով` երես չի տալիս, որ հասկանան` շատ բան կա անելու, դեռ բարձունքին չեն հասել:
Պարույր Սանթրոսյանը, ով, ի դեպ, ընտրություններին առաջադրվել է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տարածքն ընդգրկող թիվ 2 ընտրատեղամասում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով, նշեց, որ գրքի շնորհանդեսա որևէ առնչություն չունի քարոզչության հետ, ուղղակի ժամանակաշրջանն է համընկել: «Գրքում պատմվածքներ են, որոնք իմ ապրած կյանքի ձևափոխված տարբերակն են ներկայացնում: Կան պատմվածքներ մեր սերունդի մասին. մեր նախկին ու հաջորդ սերունդները սահուն կերպով անցան մեր վրայով, մենք մի տեսակ կորսված սերունդ ենք: Բայց, մեկ է, չեմ ափսոսում այդ տարիների համար, որովհետև իմ գիտակից կյանքով փոքր մասնակցությունն եմ ունեցել մեր երկրի կառուցման համար` իմ աշխատանքով, ինքս իմ տեղը լինելով: Բայց այդ տարիներին գտել եմ ամենակարևորը` իմ լավ ընկերներին, ովքեր 65 տարեկան են, և ես իրենց հետ ընկերություն եմ անում` 46 տարեկան լինելով»,-ասաց Սանթրոսյանը:
Ի դեպ, Սանթրոսյանի գիրքը չէր վաճառվում` գրքերի կողքը փոքր արկղ էր դրված և ցանկացողներն ուղղակի ինչ-որ գումար էին արկղում գցում: Սանթրոսյանը պարզաբանեց` նախորդ գիրքն էլ չի վաճառվելև եթե նախորդի շնորհանդեսի ժամանակ հավաքված հասույթը փոխանցել էր սահմանամերձ Բաղանիսի միջնակարգ դպրոցին, ապա այս անգամկրկին սահմանամերձ Դիտավան գյուղի դպրոցին կփոխանցվի ողջ գումարը: