կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-16 10:18
Առանց Կատեգորիա

Կյանքում Վահանի աչքերը թաց չեմ տեսել. Պարույր Սանթրոսյան

Կյանքում Վահանի աչքերը թաց չեմ տեսել. Պարույր Սանթրոսյան

Պարույր Սանթրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր Վահանի ծնունդն ա։ Էլի երազիս տեսա։ Մի տեսակ շատ տխուր պատմում էր իր կյանքի անիմաստ անցած բանտային երեք տարիների մասին։ Աչքերն էլ լցվել էին պատմելիս։ Կյանքում Վահանի աչքերը թաց չեմ տեսել։ Լույսը բացվեց, տեսա անձրև ա եկել։ Չէ, չեմ ասի «երկինքն էլ էր լալիս»։ Իրականում, Եթե երկինքը Վահանից հետո պիտի ափսոսանքով լաց լիներ, Վահանը հիմա ողջ կլիներ։ Ուրեմն երկինքը չափսոսաց Վահանին։ Կարող ա վերևն ավելի լուրջ գործեր կան անելու։ Չգիտեմ, դեռ։

Ես սենտիմենտալ եմ , գիտեմ։ Լավ ա ըտենց։ Դուք պրագմատիկ էղեք։ 

Էսօր Վահանի ծնունդն ա։ Գերեզմանին գնալու ու ծնունդը շնորհավորելու օր ա»։