կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 15:08
Քաղաքական

Վարդան Ղուկասյանը քարոզարշավը գնահատեց «գեղեցիկ»

Վարդան Ղուկասյանը քարոզարշավը գնահատեց «գեղեցիկ»

«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ավարտն ազդարարող միջոցառման մեկնարկից առաջ, դաշինքի անդամ, վարկանիշային թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում քարոզարշավը գնահատեց «շատ նորմալ»: «Շատ նորմալ, գեղեցիկ, օրենքի սահմաններում... Շիրակում այդպես է»,- ասաց նա:

Ղուկասյանը ընտրողներին հորդորեց քվեարկել խղճի մտոք և ըստ արժանվույն գնահատելով մարդկանց արածը: Նրա խոսքով՝ քարոզարշավն անցնում է ազգանպաստ ձևով, բայց արդյունքների մասին խոսել չցանկացավ: «Կապրենք, կտեսնենք»,- ասաց թեկնածուն և հայտարարեց, որ կտրականապես դեմ է կեղծիքներին:

Ղուկասյանը, սովորության համաձայն, արեց նաև աստվածաշնչյան մեջբերումներ. «Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի պաշտեն»,- ասաց նա:

Հարցին` ո՞վ շատ ձայն կհավաքի` ի՞նքը, թե՞ Վարդևան Գրիգորյանը, պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք: Հո ես Նոստրադամո՞ւսը չեմ»: