Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում եւ մասնակիցներին հանձնարարականներ տալիս: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ասենք՝ հանձնարարում է ստուգել Գյումրիում աղբահանության, փողոցների եւ քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա վիճակի մասին զեկուցել իրեն: Այնուհետեւ արդյունքների մասին հայտարարություններ է անում, հեռուստաեթերով ելույթներ ունենում եւ այլն: Մի խոսքով, լուրջ «վերահսկողության» տակ է պահում Ս. Բալասանյանին»:
Թերթը փորձել է Վարդան Ղուկասյանից պարզել՝ ինչո՞ւ է նման գործընթաց սկսել եւ այդպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում՝ անտանելի՞ դարձնել Ս. Բալասանյանի աշխատանքը իրենից հետո Գյումրիում քաղաքապետ դառնալու համար, թե՞ պարզապես ցանկանում է նրա գործունեության վրա հասարակական վերահսկողություն սահմանել: Սակայն նախկին քաղաքապետը չի ցանկացել պատասխանել հարցերին: