|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի եւ առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից:
Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ: ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել: Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել:
Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից: Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն: «Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որեւէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: