|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը հայտարարել է Ռուսաստանի կողմից աճած սպառնալիքի մասին՝ հստակեցնելով, որ խոսքն այդ թվում մարտական հզորության ուժեղացման մասին է, հայտնում է «РИА Новости»-ն:
«Ռուսական սպառնալիքն աճել է։ Այդ իսկ պատճառով մենք ընկալում ենք նրան շատ լուրջ», - ասել է նա Spiegel շաբաթաթերթի հետ զրույցում՝ հավելելով, որ Ռուսաստանը կրկնապատկել է մարտական հզորությունն արևմտյան սահմանին։
Գերմանական հետախուզության ղեկավարն ակնկալում է ՌԴ-ի միջամտություն Գերմանիայի ընտրություններին։
«Մենք պետք է սպասենք, որ դա կարող է տեղի ունենալ», - ասել է նա:
Նա նշել է, որ կան հիմքեր ենթադրելու, որ Բունդեստագի սերվերի վրա հարձակումները կատարվել են ռուսական ազդեցության ներքո։