Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ պառլամենտական ընտրությունների նախաշեմին էլ են եղել դեպքեր, երբ քվորում չի ապահովվել:
Հիշեցնենք, որ այսօր` ԱԺ հերթական քառօրյայի վերջին օրը, նիստերի դահլիճում միայն 34 պատգամավոր էր, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, և նիստը չի կայանա, եթե երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի:
«Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել: Այսօր ունենք այդ իրավիճակը, պետք է առաջնորդվենք այդ իրողությամբ»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ մարտի 20-ին՝ հաջորդ քառօրյային, ընդհանրապես նիստ չի լինի, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ամեն դեպքում, ես` որպես ԱԺ նախագահի տեղակալ, կգամ, կգրանցվեմ: Մնացած 65 հոգին կգան, թե` չէ, չեմ կարող ասել: Կարող եմ ասել՝ տիկին Նաղդալյանը և պարոն Սահակյանը ևս կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, որովհետև ակտիվ քարոզչական փուլ է լինելու: Ամեն դեպքում` մենք ունենք օրենսդրական աշխատանքի շատ մեծ բազա, դա արել ենք այս տարիների ընթացքում: Մնացածը` կապրենք, կտեսնենք»: