Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց` ինչ է քննարկվել նիստի ընթացքում: Շարմազանովը մասնավորապես նշեց, որ նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել եներկրի էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցեր, նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Շարմազանովի բնորոշմամբ` սա գործընթացի ավարտ չէ, այլ սկիզբ է: «Մեր իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մեր էներգետիկ անվտանգությունն առողջացվի: Մենք էլ չենք ցանկանում թանկացում, բայց խնդիրն ավելի գլոբալ է: Կառավարությունը ևս ներկայացրել է իր կարծիքը: Խնդիրը չարաշահումների մեջ չէ: Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, սակայն ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որ ավելի անվտանգ էներգետիկ համակարգ ունենաք»,- ասաց Շարմազանովը` հավելելով. «Մաքսիմ Սոկոլովի հետ երկու կարևորագույն հարց է քննարկվել և ՀՀ նախագահն առաջարկել է ՀԷՑ-ում աուդիտ իրականացրել և ռուս գործընկերն էլ առաջարկել է բաց ու թափանցիկ գործունեություն ծավալել: Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել», - նշեց Շարմազանովը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե մինչ աուդիտի ավարտը կկասեցվի՞ սակագնի բարձրացման որոշումը, Շարմազանովը պատասխանեց, թե ինքը չէ այն պաշտոնյան, ով պետք է հայտարարի որոշման կասեցման մասին: «Ամեն ինչ իր ժամանակին»- բազմանշանակ պատասխանեց նա: Շարմազանովն այդպես էլ որևէ կոնկրետ բան չասաց այն մասին թե ինչ է լինելու Բաղրամյան պողոտայի ցուցարարների պահանջի հետ եւ արդյոք իրենք թողնելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան կրկին փակ լինի:
Ի դեպ, Շարմազանովը ակնարկեց, որ առաջիկա օրերին կրկին առիթ է լինելու հանդիպել լրագրողների հետ: