|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ:
«Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում:
Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները:
Հայաստանում Ձեր արվեստը մեծապես սիրված է և սպասված: Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: