|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը:
Տղամարդկանց մրցաշարում Թադեւոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը եւ անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:
Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին:
Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը: