|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փետրվարի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների վերաբերյալ խորհրդակցությունից հետո դրական եզրակացություն են ստացել Սյունիքից` 2 և Լոռիից՝ 3 ներդրումային ծրագրեր:
Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում են գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, իսկ Լոռու մարզից ծրագրերը վերաբերում են հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ: