Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018 թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:
Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից` մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:
Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:
ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել:
Ստորև ներկայացնում ենք նաև 2018թ. ընթացքում փորձաքննության ենթարկված ատրակցիոնների ցանկը: