|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստը:
Խորհրդի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, խորհրդի կազմում ընդգրկված են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է նորաստեղծ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտը:
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով: Ծավալված քննարկման ընթացքում Խորհրդի անդամների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ պարզաբանումներ է տվել նիստին մասնակցող «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Նիստի ավարտին խորհուրդը «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել: Միաժամանակ, նշվել է, որ էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն