Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտի (Դիարբեքիրի) ծանր հանցագործությունների 1-ին դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Իդրիս Բալուքենին:
Ըստ Demokrathaber-ի՝ Բալուքենը հունվարի 30-ին ազատ էր արձակվել մինչև նրա նկատմամբ դատավճռի կայացումը:
Նշենք, որ հունվարի 30-ին ազատ արձակված Բալուքենը ձերբակալվել էր ԺԴԿ-ական ևս 12 պատգամավորների հետ՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: