|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուրբաթ օրը նավթի գները կտրուկ աճել են: Դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որ Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների շղթան կտարածվի նաեւ մերձավորարեւելյան նավթային պետություններում, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը:
Այդ պայմաններում Լոնդոնի ֆյուչերսային գործարքների միջմայրցամաքային բորսայում Բրենտ խառնուրդի մարտյան մատակարարումների արժեքն ավելացել է 1,66 դոլարով` 99,05 դոլար բարելի համար: Օրվա վերջում, օրինակ, տեխասյան նավթի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում 3,65 դոլարից աճել է մինչեւ 89,29 դոլար. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: