Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգումառողջապահության նախարարությունը ներառել է որոշում` սահմանել ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը:
Ըստ հիմնավորման, «Ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դեղերի մասին» օրենքի պահանջների կատարմամբ:
2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որով ի թիվս այլ դրույթների, ամրագրվեց ազգային դեղամատյանը հրապարակելու կարգի սահմանման պահանջ:
Ազգային դեղամատյանը, ըստ միջազգային չափանիշների, պարունակում է ժամանակակից, սպառիչ, լիարժեք, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն յուրաքանչյուր դեղի հիմնական հատկությունների վերաբերյալ, ներառյալ` անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմը, կիրառման ցուցումները, հակացուցումները, նախազգուշացումները, դեղաչափումը, այդ թվում` տարբեր տարիքային խմբերում և հատուկ խմբերի պացիենտների մոտ, կողմնակի ազդեցությունները, դեղի փոխազդեցություններն այլ դեղերի և սննդի հետ, կիրառումը հղիության և կրծքով կերակրելու ժամանակաշրջանում, երեխաների ու ծերերի մոտ, ինչպես նաև դեղի պահման և ոչնչացման պայմանները:
Ազգային դեղամատյանը ապահովում է առողջապահության մասնագետների համար անհրաժեշտ տեղեկատվություն, անմիջականորեն նպաստում է դեղերի արդյունավետ կիրառմանը:
Ազգային դեղամատյանը կդառնա դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող հիմնական տեղեկատու: