կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 14:21
Աշխարհ

Վրաստանը պայմաններ է ներկայացնում Ռուսաստանին

Վրաստանը պայմաններ է ներկայացնում Ռուսաստանին

Ռուսաստանի հետ Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող է օրակարգային հարց դառնալ այն դեպքում, երբ առաջընթաց լինի Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու հարցում. РИА Новости-ին ասել է Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ կապերի պատասխանատու Զուրաբ Աբաշիձեն:

«Դա ուղղակիորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ: Ցավոք, այդ ուղղությամբ որևէ նորություն չկա»,- ասել է նա` հավելելով, որ ռուս գործընկերները շատ լավ գիտեն իրենց` այդ դիրքորոշման մասին:

Ըստ Աբաշիձեի` իր հերթական հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ տեղի է ունենալու փետրվարի 7-ին Պրահայում: Քննարկելու են առևտրատնտեսական, տրանսպորտին և հումանիտար թեմաների վերաբերող հարցեր: