Փոխարժեքներ
06 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.22 |
EUR | ⚊ | € 431.28 |
RUB | ⚊ | ₽ 4.6282 |
GBP | ⚊ | £ 508.39 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայում իրականացվող մի շարք հակաահաբեկչական արշավների արդյունքում հունվարի 26-ին 8 մարդու են ձերբակալել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, Գրաց քաղաքի դատախազությունից հայտնել են, որ իրականացված արշավին ավելի քան 800 ոստիկան է մասնակցել: Ինչպես Գրացում, այնպես էլ Վիեննայում հետախուզումներ են իրականացվել տասնյակ բնակարաններում:
Ավստրիայի իշխանությունների հաղորդմամբ` ոստիկանական արշավն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու կասկածանքի մասին գործով հետաքննության շրջանակներում:
Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան ընդգծել է, որ այսօր իրականացված միջոցառումների և Վիեննայում հունվարի 20-ին 18-ամյա ավստրիացու ձերբակալության միջև անմիջական կապ չկա: Իշխանությունների խոսքով` ոստիկանական արշավը վաղուց էր ծրագրված: