Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության նիստից հետո, քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն անդրադարձավ «Պոբեդա» ավիաընկերության աշխատանքներին: Նշենք, որ «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը իրականացնում է չվերթեր դեպի Մոսկվա` տալով հնարավորություն բավական ցածր գնով տոմսեր ձեռք բերել:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը նշեց, որ «Պոբեդա» ավիաընկերությունը բավական գոհ է չվերթերից: «Այդ մասին վկայում է օդանավերի բեռնվածությունը, և գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ աշխատում ենք ու ներկայումս քննարկում հաճախության ավելացման հարցը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Արմենիա» ավիաընկերության գործունեությանը, ապա, նրա խոսքով, ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը շուկայում:« Մենք դեմպինգներ չենք տեսնում, մենք տեսնում ենք խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են, և որպես օրինակ՝ միայն Մոսկվայի ուղղությամբ օրական ունենում ենք 14-15 չվերթ»,- ասաց Ավետիսյանը:
Նա վստահեցրեց, որ բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է, որ բոլոր ավիափոխադրողները՝ տեղական, թե` ոչ, գործում են հավասար պայմաններում:
Հարցին, թե ինչո՞ւ են «Զվարթնոց» օդանավակայանի գները բարձր, ի տարբերություն Վրաստանի օդանավակայանի, Ավետիսյանը նշեց. «Մենք երբեք չենք ասել, որ «Զվարթնոց» օդանավակայանը շատ էժան է, բայց «Զվարթնոց» օդանավակայանի գները մրցակցային են տարածաշրջանի օդանավակայանների հետ, շատ դեպքերում մեր օդանավակայանի գները նույնիսկ ավելի ցածր են, քան նույն Վրաստանինը կամ հարևան այլ երկրինը»: Նա հավելեց, որ վրացական ավիացիոն շուկան ունի իր յուրահատկությունները: