Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,– դժգոհում են ՀՀԿ-ականները։
Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաև տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաև Արգամիչի պլանները, և հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ։ Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաև մնացյալ ՀՀԿ-ական օդիոգները։
Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։