|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակը» գրում է. «Մհեր Սեդրակյանը մոտ մեկ շաբաթ է, որ Հայաստանում չէ՝ մեկնել է արտերկիր։ Իսկ օրերս Շվեյցարիայում հանդիպել է ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, վերջինս նաև «Արմսվիսբանկի» սեփականատերերից է։ Թե ինչու է պատգամավորը նրա հետ հանդիպել, չհաջողվեց ճշտել։ Սեդրակյանի հետ Շվեյցարիա է մեկնել նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Սիրմակեսն ակումբի հովանավորն է, մարզիչն էլ մեկնել է՝ քննարկելու ակումբին առնչվող ծրագրային և նրեդրումային հարցեր։ Նա Հայաստան է վերադառնալու այսօր, իսկ Սեդրակյանը շարունակելու է վայելել արձակուրդը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։