|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հանրահայտ Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխացավանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում:
2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը՝ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը: Բարսեղյանը հեռացվեց մի քաղաքացու հետ ոչ հարգալից վարվելու, մասնավորապես, նրա վրա գոռալու համար, թեև պաշտոնանկ դարձած նախկին պետը հակառակն էր պնդում: Նրա փոխարեն նշանակված, իսկ այժմ ձերբակալված Ա. Սեդրակյանի գործը վարում է ՀՔԾ-ն, որից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն ոստիկանությունից հաստատեցին ձերբակալության մասին լուրը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։