|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:
Ըստ Milliyet-ի՝ կազմակերպությունը Թուրքիայի մեջլիս ներկայացնելու նպատակով նախագիծ է մշակում: Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ հատկապես վերջին շրջանում ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացույցիչներ հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել, իսկ դա մուսուլման թուրք ժողովրդին ուղղված վիրավորանք է:
Գյուլբենը նաև անդրադարձել է Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթին՝ նշելով, որ «ցեղասպանություն» բառի կիրառման համար նրան մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցելուց զրկելն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար:
Նա տեղեկացրել է, որ իրենք այդ հարցով նաև հանդիպումներ կունենան Էրդողանի «Արդարություն և զարգացում», Ժողովրդա-հանրապետական, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: