|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել՝ տղամարդու եւ կնոջ, որոնք կասկածվում են ահաբեկիչ Խալիդ էլ-Բաքրաուիի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Նրանցից տղամարդը կալանավորվել է, իսկ կինը ազատ է արձակվել «խիստ պայմաններով»: Այս մասին հայտնում է DW-ն:
Փարիզում ահաբեկչություններից հետո ավելի քան 2 տարի անց Բելգիայի արդարադատության մարմինները քննում են եւս երկու կասկածյալների գործը: Նրանցից Ֆարիդ Կ.-ն կալանավորվել է ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու հետ կապված: Նրան նաեւ մեղադրում են կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեջ:
Քննիչների ենթադրությամբ՝ երկու կասկածյալները կեղծ փաստաթղթեր են պատրաստել Խալիդ էլ-Բաքրաուիի համար, որը 2016-ի մարտի 22-ին իրագործել է Բրյուսելի ահաբեկչությունը: Փարիզում 2015-ի նոյեմբերին ահաբեկչությունների շարքն իրականացրել է նույն ահաբեկչական խմբավորումը, որը կազմակերպել էր Բելգիայի մայրաքաղաքում մետրոյի եւ օդանվակայանի վրա հարձակումները: