կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-07 20:05
Աշխարհ

ԱՄՆ-ն 2016-ին ավելի քան 26 հազար ռումբ է նետել 7 երկրների վրա

ԱՄՆ-ն 2016-ին ավելի քան 26 հազար ռումբ է նետել 7 երկրների վրա

ԱՄՆ-ն 2016-ին 26 171 ռումբ է նետել յոթ երկրների վրա, մեծ մասը՝ Սիրիայի։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հարցերով ամերիկացի մասնագետ Միկի Զենկոյի զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կայքում։

Փորձագետի խոսքով, 12 192 ռումբ է նետվել Սիրիայի վրա, եւս 12095 ռումբ՝ Իրաքի, 1337-ը՝ Աֆղանստանի, 496-ը՝ Լիբիայի, 34-ը՝ Եմենի, 12-ը՝ Սոմալիի, ու 3-ը Պակիստանի վրա։

Ըստ զեկույցի հեղինակի՝ ԱՄՆ-ն 2015-ին 3027-ով քիչ ռումբ է նետել այլ երկրների վրա։ Ընդ որում այդ տարվա ցանկում Լիբիան չի եղել։

Զենկոն շեշտում է, որ այս ցուցանիշները կարող են իրականից ցածր լինել, քանի որ մեկ հարվածով կարելի է միանգամից մի քանի ռումբ նետել, իսկ հավաստի տվյալներ կան միայն Պակիստանի, Եմենի, Սոմալիի ու Լիբիայի վերաբերյալ։ Սիրիայի ու Իրաքի մասին տեղեկությունները մասնագետը հավաքել է Պենտագոնի զեկույցներից ու ինտերնետային արխիվից։