Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով Ամուլսարի շահագործման նպատակահարմարության վերաբերյալ հարցերին, լրագրողներին ասաց, որ այս պահի դրությամբ օրենքի շրջանակներում անցկացված փորձաքննությունը տվել է շահագործման համար դրական գնահատական:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ, որպես Սահմանադրությունը հարգող ու Սահմանադրությամբ շարժվող մարդ, ցանկանում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, և եթե կա այլ իրավական հիմնավորում` վերանայելու այդ փորձաքննությունը, ուրեմն ինքը պատրաստ է դա քննարկել:
«Անընդհատ խոսել մի թեմայի մասին` առանց իրավական հիմքերի համապատասխան փաթեթի, ճիշտ չէ: Իմ հորդորն է` ամեն ինչ տեղափոխել իրավական հարթություն: Ես խորին հարգանք ունեմ այն ՀԿ-ների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն այս խնդրի հետ կապված սեփական տեսակետ, առարկություններ, ովքեր անաչառ կերպով փորձում են վերլուծել ստեղծված վիճակը, բայց կարևոր է, որ այդ կազմակերպություններից ստանանք նաև այլընտրանքային տարբերակներ»,- ասաց նախարարը:
Նա միաժամանակ նշեց, որ փորձաքննության այն համակարգը, որն այսօր գործում է երկրում, գնահատվում է ոչ բավարար: Ըստ Մինասյանի` փորձաքննության համակարգը պետք է ուժեղացնել, հասցնել այն աստիճանի, որ հասարակության մոտ տարակուսանք, տարակարծություն չառաջանա փորձաքննության արդյունքների կապակցությամբ:
Նախարարը կարևորեց նաև ոլորտում ապահովագրական համակարգի լիարժեք գործադրման հարցը: «Այդ ապահովագրական համակարգը պետք է ստեղծենք միասին»,- ասաց նա: