|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Այսօր դատարանը փոխեց Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը. կիրառվեց տնային կալանք:
Ակնհայտ է, որ տվյալ գործը կեղծ է և շինծու` կառուցված ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակով։ Այդպիսի գործերը չեն կարող «մեղմանալ» կամ սահմանափակվել միայն խափանման միջոցի փոփոխությամբ․ դրանք պետք է ամբողջությամբ վերացվեն՝ որպես իրավական խայտառակություն։
Այս գործը մեկուսացված չէ։ Այն նույն շղթայի մաս է, որի միջոցով գործող իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմադիր ձայները, ճնշել ազատ խոսքը և հաշվեհարդար տեսնել այլ քաղաքական դիրքորոշում ունենալու համար։ Հայաստանում այսօր կան քաղաքական բանտարկյալներ, և նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն։ Առանց պայմանների։ Առանց կեղծ արդարացումների։ Սա ոչ թե քաղաքական պահանջ է, այլ իրավական և բարոյական անհրաժեշտություն։
Քաղաքական բանտարկյալ ունենալը ամոթ է ցանկացած պետության համար, որը փորձում է իրեն ժողովրդավար անվանել։
Եվ պետք է հստակ արձանագրել․ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձեզ վաղուց հաղթել է։ Նա հաղթել է ոչ դատարաններում, այլ ժողովրդի վստահության, հավատքի և արժեքների դաշտում։ Այդ հաղթանակը հնարավոր չէ չեղարկել ոչ շինծու գործերով, ոչ ուժային ճնշումներով, ոչ էլ վարչական ռեսուրսով։
Եկեղեցու, հոգևորականի կամ որևէ քաղաքացու նկատմամբ ճնշումը չի կարող լինել իշխանության ինքնապաշտպանության գործիք։ Պետությունը ուժեղ է ոչ թե բռնությամբ, այլ արդարությամբ։ Իսկ արդարությունը չի կարող կախված լինել քաղաքական շահից։
Իսկ յուրաքանչյուր նման գործ հիշեցում է՝ իշխանությունը ժամանակավոր է, իսկ պատասխանատվությունը՝ անխուսափելի։
Աստված օգնական, Սրբազան Հայր....»: