|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակին ու Մայր Աթոռի և դրա համար են գնացել նման ճանապարհով:
Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ 80-90%-ով կրճատվել է:
Երկրորդ, երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը, որը բանակի ներսում գործող ինստիտուտներից է և գործում է ոչ թե ՊՆ-ի, այլ ԱԱԾ-ի ենթակայությամբ»: