կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 13:46
Քաղաքական

ՏՄՊՊ համակարգը թույլ չի տալիս, որ բավարար մրցակություն ապահովվի. Արծվիկ Մինասյան

ՏՄՊՊ համակարգը թույլ չի տալիս, որ բավարար մրցակություն ապահովվի. Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիտողություններն ու նկատառումները ՏՄՊՊՀ տարեկան գործունեության վերաբերյալ:Նա նշեց, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե օրենքը փոփոխվի այնպես, որ ՏՄՊՊՀ նախագահն իր տարեկան ծրագիրը ավելի վաղ ներկայացնի ԱԺ քննարկմանը:

 

Անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության մոդելին, նա նշեց, որ տնտեսական մրցակցությունը բնութագրիչ է այն երկրների համար, որտեղ շուկաները ձևավորվել են բնական ճանապարհով, այլ ոչ թե արհեստական մենաշնորհ ստեղծելու ճանապարհով: Հայաստանի առանձնահատկությունը, որպես անցումային տնտեսություն ունեցող երկիր, կայանում է նրանում, որ արդյունավետ է կիրառել հակամենաշնորհային օրենսդրություն, այլ ոչ տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգ: «Այսօր փոքր շուկայի պայմաններում հիմնական ապրանքների և ծառայությունների առումով, հիմնական պահանջարկ ներկայացնողը պետական կառույցներն են, պետական գնումների համակարգը: Սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգը թույլ չի տալիս, որ բավարար մրցունակություն ապահովվի: Ավելին, այս մարմինը պրակտիկայում վերահսկողություն չի սահմանում իրավական ակտերի վրա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դրա վառ ապացույցը կարմիր գծերի ավտոկայանատեղիների մրցույթն է, պետական գնումներով ձեռք բերված ապրանքների իրացումը և այլն:

 

Պատգամավորը նշեց նաև, որ տրասնպորտի գների քննարկման ժամանակ, որևէ մեկի մտքով չանցավ, որ դա պետք է դիտարկել ՏՄՊՊՀ լիազորությունների շրջանակում: «Ի՞նչ գործ ունի Երևանի քաղաքապետարանը, որ ստեղծում է մրցութային հանձնաժողով, որը պետք է որոշի հարյուր դրամ սակագինը բավարար է, թե ոչ: Եթե շուկան բաց լինի, նորմալ մրցույթ լինի, տնտեսվարողը ինքը կկարողանա առաջարկել արդյունավետ գին, այլ ոչ թե առաջ բերել արհեստական թվեր, որի դեմ դուրս է գալիս հասարակությունը»,- ասաց պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եթե հանձնաժողովը շատ տուգանքներ է կիրառել, նշանակում է իր կարգավորման մեխանիզմը արդյունավետ չէ. ինչ օգուտ այն փաստից, որ ձեռնարկություն գրանցելն ու լուծարելը հեշտացել է, եթե բազմաթիվ խանութներ են փակվում: