կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-11 14:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի հակամարդկային աղանդի հետ․ Արծվիկ Մինասյան

Հաստատում ենք, որ գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակաազգային, հակաքրիստոնեական, հակապետական և հակամարդկային աղանդի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը Աբովյանի ընտրողների հետ հանդիպմանը։

«Որևէ այլ հաստատում չի կարող լինել, երբ թուրքը նստած Հայատսանի սահմանին՝ մորթում է հայ մարդուն, ոչնչացնում է հայոց պետականությունը, և դեռևս շարունակում են մնալ մարդիկ, ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Սա այլ բնորոշում, քան «աղանդ» չունի։ Հիմնված է այս աղանդը կույր հավատի և սիրո վրա»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս աղանդը բուժելու բոլոր հնարավորւթյունները ունեն իրենք, որովհետև հայ ժողովուրդը, հայ ազգը իր պատմության ընթացքում միշտ հանդիպել է այսպիսի աղանդների, բայց կարևոր պահին ազգայինը տարանջատել է ապազգայինից, վստահություն ունեցել իր զավակի նկատմամբ, և դուրս է մղել այսպիսի աղանդներին ու վերահաստատել ազգային արժանապատվությունը, կերտել է պետականություն։

«Այսօր եկել է այդ ժամանակը, որ միասին վերահաստատենք մեր ազգային գենը, մեր հայ լինելու, հայ մարդ մնալու, մեր պետականությունը ամրացնելու գենը, և մենք ձեզ հետ միասին կարող ենք դա անել»,-ասաց Մինասյանը։

Որպեսզի սա հնարավոր լինի, Արծվիկ Մնասյանի խոսքով,  բոլորս միասին պետք է դառնանք քարոզիչը ազգային պետություն կերտելուն և ընտրենք «Հայաստան» դաշինքին՝ թիվ 24-ին։

Մանրամասն՝ տեսանյութում․