|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Ժամանակը» գրում է. «Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի։ Կուսակցությունն առաջիկայում գումարելու է համագումար, որի ժամանակ մի քանի կարևոր կուսակցականներ կհայտարարեն կուսակցության շարքելու լքելու կամ անդամակցությունը կախակայելու մասին։
Արմեն Մարտիրոսյանը, որն այս օրերին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու շուրջ ակտիվ բանակցությունների մեջ է, ցանկանում է Րաֆֆի Հովհաննիսյանից հետո դառնալ կուսակցության առաջնորդ։ Դեպքերի այսպիսի ընթացքին դեմ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հայտարարել է, թե կուսակցության՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում կարող է առհասարկ թողնել քաղաքականությունը։
Չի բացառվում, որ համագումարը կուսակցության ղեկավար ընտրի Արմեն Մարտիրոսյանին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դուրս գա կամ ժամանակավորապես սառեցնի իր գործունեությունը քաղաքականությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում