կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 10:03
Քաղաքական

ՀՀԿ-ի ներսում խմորումները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ի ներսում խմորումները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաև Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»։ Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, ևս մեկն էլ՝դրան հարակից փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» և Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։