կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 12:21
Քաղաքական

Դաշնակցությունն իր համասփյուռ կառույցով ներկա է Արցախում, կանգնած է Արցախի կողքին` ի պաշտպանություն Հայ դատի հանգրվանի

Դաշնակցությունն իր համասփյուռ կառույցով ներկա է Արցախում, կանգնած է Արցախի կողքին` ի պաշտպանություն Հայ դատի հանգրվանի

ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդես են գալիս ասուլիսով:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր խոսքում նշեց, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները Ստեփանակերտում: «Նորընտիր Բյուրոն ունեցավ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ և, վերադառնալով Հայաստան, անմիջապես նույն տեսակի հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի և վարչապետի հետ»,- ասաց նա:

Տեր-Խաչատուրյանը նշեց, որ հանդիպումների ժամանակ հայտնել են գործակցության  պատրաստակամություն` ի շահ մեր հայրենիքի, երկու պետությունների և ի խնդիր Հայ Դատի:

Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին, նշեց, որ ինչպես ՀՅԴ բոլոր ժողովները, այնպես էլ այս մեկը եղավ բուռն ու բովանդակային: «Այս Ընդհանուր ժողովը ՀՅԴ-ն որոշեց անցկացնել Արցախում, որն ունի լուրջ խորհուրդ: Մենք համարում ենք, որ հիմնական օրակարգային հարցը եղել և մնում է Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը»,- նշեց նա և շեշտեց, որ հայկական երկրորդ պետությունում Ընդհանուր ժողով գումարվում էր առաջին անգամ, և դա խորհրդանշական էր:

«Դաշնակցությունն իր համասփյուռ կառույցով ներկա է Արցախում, կանգնած է Արցախի կողքին` ի պաշտպանություն Հայ դատի հանգրվանի: Բացի այդ` այս ժողովը եկավ փարատելու բոլոր կասկածները, թե իբր Դաշնակցությունը տարբեր շերտեր ունի, թե իբր շարքերի և ղեկավարության միջև կան տարաձայնություններ: Բյուրոյի կազմի ընտրությունն էլ, որ տեղի ունեցավ մեկ քվեարկությամբ` 2/3-ից ավելի ձայներով, եկավ փաստելու, որ ՀՅԴ-ն միակամ է և պատրաստ ստանձնել մարտահրավերները, և այդ առաքելությունն ունի մեր կուսակցությունը»,- ասաց Ռուստամյանը: