Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռևս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ և այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել: Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, և որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի տվել Սարգսյանին և Մարուքյանին:
Բայց ՔՊ ներսում մեծամասնությունը շարունակում է դեմ արտահայտվել ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին` համարելով, որ այդ ուժերն իրենց հաշվին ցանկանում են հետագա կարիերան ապահովել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում