կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 19:32
Քաղաքական

Վաղը կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել

Վաղը կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել

Վաղը ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի՝ օրակարգում ունենալով երկու հարց:

Առաջին նախագծով ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։Երկրորդ հարցով կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ին կդիմի ,որպեսզի խորհրդարանը դեկտեմբերի 22ին ժամը 12ին արտահերթ նստաշրջան հրավիրի։

ԱԺ օրակարգում հիմնական հարցը լինելու է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին  օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում), նաև Զարգացման ֆրանսիական գործակալության, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված 3 միջազգային պայմանագրերի վավերացումը։